«Այդ դավադիր պլանի իրագործումն այլեւս փաստ է». էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ակնհայտ է,որ տասնամյակներ շարունակ
հայկական գործոնը հետաքրքիր է եղել աշխարհին մի շարք պատճառներով,որոնցից հիմնականներն են.

1.Հայկական ատոմակայանի առկայություն:

2. Ռուսական 102-րդ ռազմաբազան, որը կանգնած է թուրքական բանակի դիմաց։

3. Հայկական Սյունիքը,որը կտրում է Ադրբեջանը Թուրքիայից։

4. Հայկական Արցախը։

Այլեւս ակնհայտ է,որ 2018-ի իշխանափոխության արտաքին շահառուները ծրագրել էին այդ գործոնները չեզոքացնել։

Պարզ է,որ փոխելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը,
թուրքանատօական բեւեռը դադարեցնելու է ատոմակայանի շահագործումը։

Պայմանագիր կնքելով Թուրքիայի հետ՝ վերջինս այլեւս սպառնալիք չի լինելու ՀՀ-ի համար, ուստի ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է հանվել։

2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս` դրանով սկիզբ դնելով Արցախի հայաթափմանը:

Սյունիքի մասով էլ Նիկոլը մոգոնել է նախկինում «հայկական», իսկ այժմ «խաղաղության», իսկ իրականում թուրքական խաչմերուկ եզրույթը, որի իրականություն դառնալու դեպքում ողջ Հայաստանը վեր է ածվելու պանթուրքիզմի խաչմերուկի։

Այդ դավադիր պլանի իրագործումն այլեւս փաստ է։

Դրա այլընտրանքը բացառապես Իրան-ՌԴ-Չինաստան առանցքի շուրջ անվտանգային ու արտաքին քաղաքական ռազմավարություն կառուցելն է։

Հակառակ դեպքում Հայաստանը կդառնա պանթուրքիզմի հերթական հնազանդ գործիքը»:

Տեսանյութեր

Լրահոս