Բլինկենին Անկարայում դիմավորել են մթության մեջ, բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին Անկարայի օդանավակայանում դիմավորել են մթության մեջ։ Բացի այդ, նրան դիմավորողների թվում բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել: Նշենք, որ Բլինկենը Թուրքիայի մայրաքաղաք է հասել գիշերը։

Անկարայում Բլինկենին նման կերպ ընդունելը բուռն քննարկման թեմա է դարձել սոցցանցերի թուրքական տիրույթում։ Օգտատերերից շատերը կարծում են, որ ամերիկացի քաղաքական գործիչը ստացել է այն, ինչին արժանի է։

«Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը ամերիկացի պաշտոնյային չի դիմավորել օդանավակայանում։ Հատկանշական է նաև, որ տարածքը չի լուսավորվել։ Ողջունելով մթության մեջ իրեն սպասող մարդկանց` Բլինկենը նստել է իր մեքենան»,- գրում է «Turkiye» թերթը։

Տեսանյութը՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930