
«Անակնկալ բան տեղի չի ունեցել, որովհետև իշխանության բոլոր ընդդիմախոսները ուժայինների խոշորացույցի տակ են». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դեմ իշխանության իրականացվող քաղաքական հետապնդումները գալիս են լրացնելու տարբեր մասնագիտությունների և զբաղմունքի տեր անձանց նկատմամբ վերջին տարիներին տեղի ունեցող ճնշումների և կամայականությունների շարքը:
Այս հետապնդումների հետևանքները բոլորը գիտեն` մեկի գործը տարիներով «քննում» են, մեկը` տնային կալանքի մեջ է, մեկի` երկրից
բացակայելն է փակ, մյուսները` պարզապես նստած են, դեռ չեմ խոսում Արմեն Գրիգորյանի մասին, ով բոլորիս աչքի առաջ դատարանում մահացավ:
Անակնկալ բան տեղի չի ունեցել, որովհետև իշխանության բոլոր ընդդիմախոսներն ու, առհասարակ, տարբերվող կարծիք ունեցողները, ուժայինների խոշորացույցի տակ են, իսկ նրանք էլ, ըստ գրաֆիկի, գործում են և ապահովում ճնշումների ընթացքը»: