
Հայտնի են Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները

Բրազիլական «Ֆլումինենսեն», շնորհիվ Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի, դարձավ վերջին մասնակիցը, որն իրավունք է ստացել հանդես գալ 2023 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունում։ Ընդհանուր առմամբ մրցաշարում հանդես կգա 7 թիմ։
Բացի «Ֆլումինենսից», դրանք են անգլիական «Մանչեսթեր Սիթին», մեքսիկական «Լեոնը», ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսը», եգիպտական «Ալ Ահլին», նորզելանդական «Օքլենդ Սիթին» և սաուդյան «Ալ Իթթիհադը», գրում է armsport.am-ը:
Բրազիլական և անգլիական ակումբները մրցաշարում իրենց ելույթները կսկսեն կիսաեզրափակիչից։
Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի Ջիդայում (Սաուդյան Արաբիա) դեկտեմբերի 12-ից 22-ը։