Ֆիդանն ու Բլինկենը բանակցություններ կանցկացնեն Թուրքիայում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բանակցություններ կանցկացնեն նոյեմբերի 6-ին։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Գազայի հատվածում տիրող իրավիճակը, տարածաշրջանային խնդիրները:

Սպասվում է, որ Բլինկենն ու Ֆիդանը կարծիքներ կփոխանակեն թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցերի շուրջ:

Նշենք, որ նոյեմբերի 4-ին Բլինկենն այցելել է Հորդանան, որտեղ հանդիպում է ունեցել արաբական մի քանի երկրների արտգործնախարարների հետ՝ քննարկելու Գազայի հատվածում տիրող իրավիճակը: Նոյեմբերի 5-ին ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Իրաք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930