Լևոն Արոնյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել պարտիան «Գրանդ Սվիս»-ում
Ավարտին է մոտենում Մեծ Բրիտանիայի Մեն կղզումընթացող ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 10-րդ` նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ՋորդենՎան Ֆորեստին: Լևոն Արոնյանը և Սամվել Տեր-Սահակյանը խաղում էին իրար դեմ և խաղըավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Գաբրիել Սարգսյանի, Հայկ Մարտիրոսյանի և Հրանտ Մելքումյանի խաղերը նույնպես կիսեցին միավորը:
Մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ Սամվել Տեր-Սահակյանը ունի 6 միավոր և գտնվում է13-րդ հորիզոնականում:
Մանուել Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը ունեն 5.5 միավոր, Գաբրիել Սարգսյանը՝ 5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ 4.5 միավոր։
Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը ունի 4 միավոր, Էլինա Դանիելյանը՝ 3 միավոր: