«Իշխանությունը փորձում է միայն ականջահաճո արտահայտություններով ասել՝ ժողովուրդ ջան, եկեք՝ թքեք ամեն ինչի վրա, զատո՝ կուշտ կլինեք: Բայց իրենք մոռանում են, որ ամեն ինչի վրա թքելով՝ առաջին հերթին վտանգում ես անվտանգային համակարգը, իսկ այդ պարագայում հաստատ չես կարող կուշտ լինել: Նույնիսկ, եթե սրանք, երկիրը քաղաքական առումով կեղեքելով ու մասնատելով, թուրքական բոլոր պայմաններին գնալով, մոռանալով իրենց հայ լինելը, առաջ մղելով այդ «կուշտ փորի» գաղափարը, հասնեն Հայաստանը զոռով Թուրքիայի ազդեցության տակ մտցնելուն՝ թուրքական շուկան ունի իր առանձնահատկությունները, իսկ հայկական շուկան վտանգվելու է թուրքական շուկայի ազդեցության պատճառով»:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Երևանը սկսում է անել արևմտամետ հայտարարություններ, փորձում է տպավորություն ստեղծել Արևմուտքի համար, թե պատրաստ է շրջադարձի՝ սպասելով համապատասխան քաղաքական քայլերի Արևմուտքի կողմից, չի ստանում և կրկին «վերադառնում է» Մոսկվայի «ուղեծիր» և հայտարարում, թե չի ցանկանում վեկտորի փոփոխություն։
Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Վեստ Արմենիա»-«Փյունիկ», ԲԿՄԱ- «Արարատ», «Նոա»-«Ալաշկերտ», «Ուրարտու»-«Շիրակ» խաղերը:
Արդեն 3-րդ տարին է՝ Ավանի շախմատի դպրոցում անցկացվում է շախմատի հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի հիշատակին։ Հայկազ Մկրտչյանն ուսանել է հենց Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում և մինչև 2018 թվականը զբաղվել է շախմատով։
Վթարի հետևանքով զոհվել է 32 մարդ, 60-ը վիրավորվել են
Անդադադար ռեժիմով Քննչական կոմիտեն շարունակում է ձերբակալել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին: Ձերբակալում են առավելապես արցախցիներին, 17-ից 20 տարեկան երիտասարդների:
Հոկտեմբերի 23-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհի 10 պայմանագիր է կնքել «Հանրակրթական պետական չափորոշչի» ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի ստեղծման համար:
168.am-ի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ թշնամական երկրների հետ սահմանները բացելու պարագայում ՀՀ տնտեսության զարգացման մասին պնդումը, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կարճ պատասխան տվեց՝ Սիմոնյանի հայտարարությունը բացարձակ սուտ է, իսկ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների մասին մտածելը՝ սխալ:
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ահազանգի հետքերով քիչ առաջ այցելեցի Արմավիր քրեակատարողական հիմնարկ, ուր երեկ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒՑ հետո իրավապահները տեղափոխել են արցախցի 21-ամյա Մխիթար Օհանջանյանին։ Հանդիպեցի նրան՝ հագին իր աշխատավայրի հանդերձանքն էր, քանի որ նրան տարել էին աշխատավայրից, իբր հետախուզվող։
Նրանց մոտ 70 տոկոսը երեխաներ են, կանայք և տարեցներ։ Վիրավորների թիվը մոտ է 19 հազար են, հազարավոր մարդիկ ավերակների տակ են մնացել
Արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Արցախի ազատամարտիկների միություն» հ/կ անդամ Եղիշե Առուշանյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը գերությունից հայրենիք վերադարձնելու հնարավոր ճանապարհների մասին, նշեց, որ ժողովուրդը կարող է այս կամ այն միջազգային կառույցի մոտ բողոքել, նամակներ գրել ու հանձնել, սակայն դա դրական արդյունք չի կարող տալ, կլինի աղմուկ, և վերջ։ Դրական արդյունք կլինի, եթե խնդրով զբաղվի ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ինչն այս իշխանության դեպքում իրատեսական չէ։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ից ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (Երևան, Թբիլիսյան խճուղի, 3/9 շենք, Երազի այգու հարևանությամբ) տեղի է ունենալու ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ հերթական դռնբաց դատական նիստը:
Ռուսաստանը Իսրայելին կոչ է անում խաղաղ լուծում փնտրել, այլ ոչ թե ավարտին հասցնել այրված հողի ռազմավարությունը:
«Պարեկային ոստիկանության հիմնադրման համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 29 մլրդ դրամ։ Այդ 29 մլրդ դրամից 20 մլրդը ծախսվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 6 մլրդ դրամը տրամադրել է ԱՄՆ–ն, 3 մլրդ-ը` ԵՄ-ն։ Ցանկանում եմ մեր գործընկերներին և Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել այս գործընթացն իրականություն դարձնելու համար»,- ասել է Փաշինյանը։
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը պարտություն է կրել:
Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ժամը 06:30-ի սահմաններում Ռիգայի և Սլավիկ Չիլոյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արման Դավթյանի վարած Toyota Camry մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Վլադմիրի Գալստյանի վարած Mazda 6 մակնիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Պավել Գասպարյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Վերջին 10 օրում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի այցը Հայաստան, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Թեհրան՝ մասնակցելու «3+3» խորհրդատվական հարթակի նիստին, հանդիպում է ունեցել Իրանի նախագահի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ, Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին պաշտոնական այցով եղել է Հայաստանում՝ որպես ՀՀ անկախացումից ի վեր Կանադայի ԱԳ նախարարի առաջին այց ՀՀ, և մասնակցել Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման արարողությանը, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն աշխատանքային այցով գտնվել է Հայաստանում. ԱԳ նախարարի մակարդակով առաջին այցը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո:
168.am-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն ասաց, որ այդ հարցերով զբաղվում է Տարածքային կառավարման նախարարությունը։
«Սերժ Սարգսյանի անունը տալուց առաջ մի պահ պատկերացրու, որ Սերժ Սարգսյանը կանգնի դիմացդ ի՞նչ արագությամբ կմիզես տակդ նիկոլի Նորիկ»։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Լոնդոն կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել նաև Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։
Նախօրեին, ինչպես հայտարարել էր պաղեստինյան օկուպացված տարածքներում հումանիտար օգնության համակարգող Լին Հաստինգսը, Գազայի հատված պետք է մուտք գործեին մարդասիրական օգնություն տեղափոխող ութ բեռնատարներ: Իսկ դրանց ընդհանուր թիվը հոկտեմբերի 21-ից հասել է 74-ի։
Քոենի խոսքով ՝ Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը: Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Մերձավոր Արևելքում հրադադարի կոչն անվանել է ամոթալի և ընդգծել, որ կրակի դադարեցման մասին խոսք լինել չի կարող:
Նախօրեին Դիլիջանում պայթյունի ուժգին ձայնի մասին դեռևս պաշտոնական պարզաբանումներ չկան: Դեռ հոկտեմբերի 26-ին սոցիալական ցանցերում քաղաքացիներն ահազանգել էին, որ «Դիլիջանում ուժգին պայթյունի ձայն է լսվել, հավանական ուղղությունը՝ ՀՀ-ի Հյուսիս-արևելյան հատված»:
Հեշտ գրել կա՞, ամեն պատմվածքին ինձ թվում է, թե անդունդի եզրով եմ գնում, ուր որ է կերերամ, կխորտակվեմ… Լարախաղացի պես մի կերպ հավասարակշռությունս պահում եմ ուժերի գերագույն լարումով՝ թղթի վրա միտքս կենտրոնացնելով ու ոսպնյակի պես բառ առ բառ տեքստը կիզելով. մինչև կիզակետից ծուխ չի ելնում, աչքս գրից չեմ կտրում։ Ամեն պատմվածքի հետ հոգիս տալիս եմ… Էդ հոգին է, որ ի վերջո պատմվածք է դառնում… Ձգտում եմ տեսնել ձայնը, լսել գույնը, զգալ անզգան, ճաշակել դառնի քաղցրությունը, քաղցրի դառնությունը, շոշափել անմարմինն ու մարմնի մեջ եղած անշոշափելին, հասնել ոչնչին ու ոչնչի մեջ ամեն ինչին… Ավաղ, ամեն ինչ չէ, որ ըմբռնելի է ու հասանելի…
ԱՄՆ պետքարտուղարությունն իր երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ հեռանալ Լիբանանից՝ Մերձավոր Արևելքում անվտանգության անկանխատեսելի իրավիճակով պայմանավորված:
Ընկերության տվյալներով ՝ հանքավայրում, ընդհանուր առմամբ, աշխատել է 252 հանքափոր, որոնցից 208-ին հաջողվել է փրկել։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը Վան Յիի հետ հոկտեմբերի 27-ին կայացած հանդիպումը լավ հնարավորություն և իրադարձությունների դրական զարգացում է համարում:
Նա ներկայացվել է քննչական բաժին: