Վահան Քերոբյանը Լոնդոն կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել նաև Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Լոնդոն կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել նաև Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։ Հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված բարեփոխումների իրականացմանը և այն գործիքակազմի տրամադրմանը, որը թույլ կտա բարձրացնել այդ կառույցների գործունեության արդյունավետությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային և գործարար կապերի ընդլայնմանը և Մեծ Բրիտանիայում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին հայ գործարարների առավել ակտիվ մասնակցությանը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները՝ հետագա համատեղ քայլերը հստակեցնելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031