ԱԳՆ-ն` Արարատ Միրզոյանի վերջին 10 օրերի վոյաժների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամփոփել է վերջին 10 օրերի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ բարձրաստիճան այցերը։ Վերջին 10 օրում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի այցը Հայաստան, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Թեհրան՝ մասնակցելու «3+3» խորհրդատվական հարթակի նիստին, հանդիպում է ունեցել Իրանի նախագահի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ, Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին պաշտոնական այցով եղել է Հայաստանում՝ որպես ՀՀ անկախացումից ի վեր Կանադայի ԱԳ նախարարի առաջին այց ՀՀ, և մասնակցել Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման արարողությանը, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն աշխատանքային այցով գտնվել է Հայաստանում. ԱԳ նախարարի մակարդակով առաջին այցը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո:

«Այցերի օրակարգն ընդգրկել է ՀՀ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ՀՀ-ԵՄ գործընկերության, բազմակողմ հարթակներում փոխգործակցության, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը և ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրմանն առնչվող տարբեր հարցեր

Կայացել են մամուլի ասուլիսներ՝ լրագրողների հետ հարցուպատասխաններով՝ միջազգային գործընկերների հետ համատեղ անդրադառնալով փոխադարձ, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,-նշված է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս