
ԱԱԾ-ից պատասխանում են՝ չունենք օտարերկրյա գործակալներ․ իշխանությունները սո՞ւտ են խոսում․ Մեսրոպ Առաքելյան

ԱԱԾ-ն պատասխանել է, որ չունեն նման տվյալներ, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․
«Շաբաթներ առաջ դիմել էի ԱԱԾ, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական և հասարակական անձանց շրջանակներում կան օտարերկրյա գործակալներ՝ հաշվի առնելով, որ իշխանություններն անդադար նշում են, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ։
Եվ ահա, ԱԱԾ-ն պատասխանել է, որ չունեն նման տվյալներ։
Ստացվում է, որ կամ իշխանությունները հերթական անգամ սուտ են խոսում, կամ ԱԱԾ-ն լավ չի աշխատում։
Թերևս, երկուսն էլ․․․»։