
Աշխատանքային այցով ՀՀ կժամանի Հունգարիայի ԱԳ նախարարը

Հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի համատեղ մամուլի ասուլիսը։