Այս մարդիկ վաղ, թե՝ ուշ ազատ են արձակվելու և իրենց հայրենիքից հետ չեն կանգնելու. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում այսօր անդրադարձել էր արցախցի իր պաշտպանյալ 18-ամյա Մարատ Հակոբյանի ազատ արձակման մասին տեղեկությանը:
«Գնամ, Մարատին բանտից տանեմ տուն: Մայրը երկար է սպասել:
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, բողոքս ամբողջությամբ բավարարեց, Մարատ Հակոբյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ, Մարատին ազատ արձակեց»,- գրել էր նա:
Հիշեցնենք, որ 18-ամյա Մարատ Հոկոբյանը ձերբակալվել էր սեպտեմբերին՝ Երևանում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ։
Ավելի ուշ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առջև արդեն 168.am-ի հետ զրույցում Արսեն Բաբայանը շեշտեց՝ ապօրինի ձերբակալությամբ ու կալանավորմամբ իշխանությունը ցույց էր տալիս, թե իրենց դեմ խաղ չկա:
«Վերջապես 34-րդ օրը մենք կարողացանք Վերաքննիչ դատարանում՝ Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ապացուցել, որ Մարատի կալանքն ապօրինի էր»,- հավելեց նա:
Փաստաբանը համոզված է՝ նմանատիպ գործընթացներով փորձում են վախեցնել հասարակությանը, սակայն վստահեցրեց՝ ինչքան էլ ապօրինի կալանավորեն, այս մարդիկ վաղ թե ուշ ազատ են արձակվելու և իրենց հայրենիքից հետ չեն կանգնելու:
Մանրամասները՝ տեսանյութում