
«Այս պահին սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է». Արման Սարգսյան

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր կրկին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ կրկին հորդորելով հետևել պաշտոնական հաղորդագրություններին։ Նա միայն պատասխանեց սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցին։
«Այս պահին սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,- նշեց Պաշտպանության փոխնախարարը և ընդգծեց, որ մամուլում ամեն ինչ հրապարակվում է՝ մեկը՝ ճիշտ, մյուսը՝ սխալ, հետևաբար՝ ամեն ինչ ինքը չի կարող մեկնաբանել։
Ֆրանսիական զենքերի վերաբերյալ հարցին նա ևս հրաժարվեց պատասխանել։