Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նորք-Մարաշ նստավայրում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մեկնարկում է ընդդիմադիր հասարակական գործիչներ, «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստը: Այս դատավարությունը ստացել է պայմանական «Իմնեմնիմի-2» անունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «5 իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շահերի պաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն է։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, վերահաստատելով իր պնդումը, որ օրվա քաղաքական իշխանության քաղաքական հանձնարարությունները կատարող քննչական մարմիններին անհնարին է վստահել, հրաժարվում է այցելել քննչական կոմիտե՝ ծանոթանալու հենց ամենասկզբից օբյեկտիվությունից զուրկ որոշմանն ու եզրակացությանը
#ՀԻՄԱ. ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ «ՏԱՏԻԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ» ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄՆԵՐԸ. #ՈՒՂԻՂ
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի կալանավորման երկու ամիսը վաղը՝ հուլիսի 25-ին է լրանում։
Փաստաբանը համոզված է՝ նմանատիպ գործընթացներով փորձում են վախեցնել հասարակությանը, սակայն վստահեցրեց՝ ինչքան էլ ապօրինի կալանավորեն, այս մարդիկ վաղ թե ուշ ազատ են արձակվելու և իրենց հայրենիքից հետ չեն կանգնելու:
Սեպտեմբերի 27-ին փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ դատավոր Կարեն Ֆարխոյանի կողմից Արցախի ամբողջական հանձնումից հետո մեկնարկած բողոքի ակցիաների արդյունքում կալանավորված 18-ամյա Մարատ Հակոբյանի՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքը հասել է Հայաստան: