«Եթե Ռուսաստանը ցանկանա Հայաստանի նկատմամբ պատժիչ գործողություններ իրականացնել, ապա նա ընդամենը կարող է չխառնվել ու թույլ տալ, որ դրանք իրականացնեն Ադրբեջանն ու Թուրքիան: Այսինքն, անգամ ցանկության դեպքում, այդ երկիրն ինքնուրույն որևէ գործողություն անելու անհրաժեշտություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դանիելյանը:
Կատարվում է նախաքննություն:
Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես ներկա է գտնվել խորհրդարանում իր իմփիչմենթի հարցի քննարկմանը և ելույթ է ունեցել պատգամավորների առջև։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում գրել է․
Փաշինյանի ստրասբուրգյան ելույթն իր նպատակներին հասնելու համար փայլուն էր. դժվար էր ավելի շռնդալից կերպով տրորել սեփական ժողովրդի շահերը, անցնել զոհերի շիրիմների վրայով, գեոպոլիտիկ վտանգավոր շպագատներ նստել և արյուն տենչող ժամանակակից քաոսում զոհասեղանին կրկին դնել հայի կյանքն ու պատիվը:
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մանրամասնելով, որ հիմնականում դիմել են Երևանի ուսումնական հաստատություններ, իսկ մարզերի պարագայում գերակշռում են Կոտայքի ուսումնական հաստատություններ դիմած քոլեջների և ուսումնարանների ուսանողները։
Իմ արվեստով ես փորձում եմ ցույց տալ մեր հանրության ամենաբացասական կերպաները, այն հայերին, որոնք խանգարում են իսկական հայերին, այսօրվա հայերը նաև կործանում են իրական հային։ Ես փորձում եմ ցույց տալ այն պատճառները, թե ինչո՞ւ մենք հասանք այն օրին, որ հանձնվեց Արցախը՝ մեր երկրում տեղի ունեցած դավադրության, դրանից առաջ էլ տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։
Հայաստանն իր արտաքին քաղաքական վեկտորը չի փոխում։ Tert.am-ի հետ զրույցում պնդեց ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Այս պահին ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի գլխավորությամբ դեպքի վայրում են, կատարվում են առաջնային, անհետաձգելի քննչական գործողություններ։
ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով իսրայելական կողմում կա 1400 զոհ։ Առնվազն 199 մարդ պատանդ է վերցվել։
Գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրության արդյունքում 2023 թվականի մարտի 14-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում։
Պատասխանելով Չինաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ լրագրողների հաջորդ հարցին` ՌԴ նախագահն ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունները տևել են մոտ երեք ժամ։ Պուտինի խոսքով՝ թեմաները, բացի երկկողմ օրակարգից, ներառել են Ուկրաինան և Մերձավոր Արևելքը:
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մասնակցել է նախագահական համալիրում անցկացված «2024-ի կենտրոնական կառավարման բյուջեի օրենք-առաջարկի վերաբերյալ մամուլի իրազեկման ժողովին»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Փհենյան: Երկօրյա այցի ընթացքում Լավրովը հանդիպում կունենա հյուսիսկորեացի իր պաշտոնակցի հետ։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի կողմից խարդախությամբ ավելի քան 908 միլիոն ՀՀ դրամի հափշտակությանն օժանդակած 4 բուժաշխատողների մասով նախաքննությունն ավարտվել է։
Սիրիան և Եգիպտոսը եռօրյա սուգ են հայտարարել հոկտեմբերի 17-ին Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հարյուրավոր զոհերի հիշատակին։
Պետգնումների armeps համակարգից տեղեկանում ենք, որ պետությունը սեպտեմբերի 29-ին շուրջ 79 900 000 դրամ է հատկացրել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին՝ ICSID-ին, «Արբիտրաժային տրիբունալի ծախսեր»-ի համար: Ծախս չհանդիսացող այս գնման պատվիրատուն վարչապետի աշխատակազմն է: Իսկ թե ի՞նչ ծախսեր է փակում պետությունը՝ առավել մանրամասն:
Փոխվարչապետն անդրադարձ է կատարել նաև առավել խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների, կանանց, տարեցների սոցիալ-հոգեբանական և այլ կարիքներին:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված կարիքները:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում` միջազգային հանրության կողմից ակնկալվող աջակցությանը:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների երեք ներկայացուցիչ։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին՝ Մուշիկիվաբոն նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները պետք է պաշտպանվեին։
Նիկոլ Փաշինյանը կոնկրետ երկիր չի նշել, ասել է միայն, որ որոշ դաշնակիցներից հիասթափված ենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով՝ Եվրախորհրդարանում դաշնակիցների հասցեին հնչեցրած Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները:
Դատավորը թույլ չէր տալիս անգամ՝ խոսենք. նիստը դռնբաց անցկացնելու մեր միջնորդությունը մերժվեց. Լևոն Քոչարյանի պաշտպան
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը շահագրգռված է, որ այսօր Սյունիքի մարզը միջազգային մամուլում առավել շատ երեւա: «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների սիրողական մրցաշարից ավելի լավ հնարավորություն չէր էլ կարող լինել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը:
Լինելով լայնածավալ ֆրանկոֆոն տարածքի մի մասնիկը՝ Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային անքակտելի կապը ֆրանկոֆոնիայի հետ, և դրա վկայությունն են վերջին տարիների ձեռքբերումները, այդ թվում՝ Երևանում 2018 թվականին ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հյուրընկալումը և կազմակերպության նախագահության ստանձնումը չորս տարով։
Դատապարտելով առնվազն 500 մարդու կյանք խլած հարձակումը՝ Իրանը միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ կանգնեցնելու «ռասիստական սիոնիստական ռեժիմին»։
Հայաստանի հետ հակամարտության ֆոնին՝ Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին էլեկտրոնային լրտեսական կայաններ կառուցել երկրի հարավում՝ Իրանի հետ սահմանի մոտ: Այս մասին ասված է իտալական «Միջազգային հարաբերությունների վերլուծության ինստիտուտի» հոդվածում։
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի վերաբերյալ քրեական վարույթում չկա ոչինչ, որը կարող է բավարարել մեղադրանքի կողմից ներկայացվող պահանջներին, մենք գործ ունենք բացառապես քաղաքական մոտիվի հետ, սա արտաիրավական քրեական հետապնդում է»,- այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը։