Թուրքիայի ռազմական բյուջեն 2024-ին կկազմի 40.5 մլրդ դոլար
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մասնակցել է նախագահական համալիրում անցկացված «2024-ի կենտրոնական կառավարման բյուջեի օրենք-առաջարկի վերաբերյալ մամուլի իրազեկման ժողովին»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Յըլմազը հայտարարել է, որ ըստ կանխատեսումների՝ 2024-ի բյուջեի ծախսերը կազմելու են 11 տրիլյոն 89 միլիոն լիրա (շուրջ 393.22 մլրդ դոլար) (թուրքական դրամական արժույթ), իսկ եկամուտը՝ 8 տրիլիոն 437 մլրդ լիրա (շուրջ 285.76 մլրդ դոլար):
Փոխնախագահը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության էկոհամակարգի արտաքին կախվածությունը նվազագույն մակարդակի հասցնելու և այդպիսով այն ուժեղացնելու նպատակով պաշտպանության և անվտանգության ոլորտին կհատկացվի 1 տրիլիոն 133.5 լիրա (40.5 մլրդ դոլար), ինչը 2023-ին հատկացված գումարից ավել է 150 տոկոսով:
Նշենք, որ 2023-ին Թուրքիայի ռազմական բյուջեն կազմել է 16 մլրդ դոլար: