Բաժիններ՝

Ռուբիոն ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների պատվիրակության հետ կայցելի Ուզբեկստան

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի կեսերին կայցելի Ուզբեկստանի Սամարղանդ քաղաք՝ գլխավորելով ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներից կազմված գործարար պատվիրակությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ բանագնաց, Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերջիո Գորը։

«Հպարտությամբ հայտարարում եմ, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի կեսերին կգլխավորի ավելի քան 100 ամերիկյան ընկերություններից կազմված պատմական գործարար պատվիրակությունը, որը կմեկնի Սամարղանդ՝ առաջ մղելու ԱՄՆ-Կենտրոնական Ասիա ռազմավարական գործընկերությունը և ամրապնդելու երկկողմ դիվանագիտական ու առևտրային համագործակցությունը»,- Գորի հայտարարությունը մեջբերել է UzDaily-ն։

Այցի ընթացքում Ռուբիոն կմասնակցի «C5+1» ձևաչափով արտաքին գործերի նախարարների հանդիպմանը՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտգործնախարարների մասնակցությամբ։

Բանակցությունների օրակարգում կլինեն Կենտրոնական Ասիայի հետ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության զարգացումը, առևտրի և ներդրումների ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության հարցերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930