Նուրբ էկլերներ
Բաղադրիչներ՝
Խմորի համար՝
• տաք ջուր- 1 բաժակ
• կարագ- 1/2 բաժակ
• շաքարավազ- 1 ճ/գ
• աղ- 1/2 թ/գ
• ալյուր- 1 բաժակ
• ձու- 4 հատ
Կրեմի համար՝
• ռիկոտա պանիր- 1/4 բաժակ (կարող եք փոխարինել կաթնաշոռով)
• մասկարպոնե պանիր- 1/4 բաժակ
• շաքարի փոշի- 1/2 բաժակ
• դարչին 1/4 թ/գ
• վանիլին
Զարդարելու համար՝
• շաքարի փոշի
Պատրաստման եղանակը՝
Խմորի համար միջին կաթսայի մեջ լցնել տաք ջուրը, կարագը, շաքարավազը և աղը։ Հասցնել եռման աստիճանի, արագ ավելացնել ալյուրը և անընդհատ խառնել միջին կրակի վրա։
Եփել մինչև խառնուրդը կաթսայի եզրերից մաքրվի, և խմորը գնդվի գդալի շուրջ։ Վերցնել կրակի վրայից և հատ-հատկ ավելացնել ձուն, արագ խառնել։
Խմորը լցնել կրեմի պարկի մեջ, սեղմել տապակի վրա աստղերի նման՝ իրարից 5 սմ հեռավորությամբ։ Թխել նախապես տաքացված ջեռոցում սկզբում 210°-ում 15 րոպե, այնուհետև իջեցնել ջերմաստիճանը՝ 175° և եփել ևս 10 րոպե։ Թխվելու ընթացքում ջեռոցը չբացել։
Կրեմի համար կրեմի բոլոր բաղադրիչները հարել, ստացված կրեմը լցնել կրեմի տոպրակի մեջ աստղաձև ծայրով։ Թխվածքները կիսել, կրեմը պարկի օգնությամբ լցնել արանքում։
Վրան ցանել շաքարի փոշի։