Բաժիններ՝

ՊՆ զինծառայող Արտյոմ Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գավառ քաղաքի բնակիչ, Հայոց բանակի զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից Արտյոմ Հովիկի Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Պարգևը Արտյոմի ծնողներ Հովիկին ու Ռուզաննային Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում հանձնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։

«Շատ ցանկալի կլիներ, որ Արտյոմը ողջ լիներ ու անձամբ ստանար այս պարգևը, որն ինքը վաստակել է իր խիզախությամբ, պարտաճանաչությամբ, հայրենիքին մինչև վերջ նվիրվելու կամքով։ Ձեզ ուժ ու կորով, անսահման համբերություն եմ մաղթում ու հավատացնում, որ Արտյոմի ու նրա մարտական ընկերների անունները, նրանց սխրանքները երբեք չեն մոռացվի, իսկ մենք կձգտենք անել հնարավորը, որպեսզի ունենանք հզոր ու խաղաղ հայրենիք, հանուն որի մաքառեցին մեր հերոս տղաները»,-Արտյոմի ծնողներին դիմեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս