
Արցախի դեմ հայտարարված պատերազմը մտել է անչափ արյունալի փուլ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի դեմ հայտարարված պատերազմը մտել է անչափ արյունալի փուլ: Մի կողմից Ադրբեջանը սեղմում է օղակը, մյուս կողմից` արցախցիները` ով ինչպես կարող է կռվում է:
9-ամսյա բլոկադայի` սովի, վառելիքի և բոլոր տիպի մատակարարումների բացակայության պայմաններում` արդեն չգիտեմ ոնց` մարդիկ կռվում են:
Ադրբեջանը պատերազմ սկսելուց առաջ, շրջափակման միջոցով թուլացրեց ու նոր միայն հարձակվեց, որովհետև նույնիսկ այս անմխիթար պայմաններում մարդիկ «բոյ են տալիս»:
Իրադրությունը զուտ ծայրահեղ ծանր գնահատելով անհնար է հստակ նկարագրել այն վիճակը, որում այս պահին մեր հայրենակիցներն են»։