
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորվել է Դադիվանքի նախկին վանահայրը

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով երեկ վիրավորում է ստացել Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
«Տեր Հովհաննես քահանան վիրահատվել է։ Վիրահատել են նրա փայծախը։ Առողջական վիճակը հիմա լավ է»,- նշեցին Մայր աթոռից։
Վիրահատությունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հիվանդանոցում։
Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Արցախի Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայրն էր, որը Քարվաճառի` ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո հոգևոր ծառայության էր տեղափոխվել Մարտակերտի շրջանի Սուրբ Հակոբավանք եկեղեցի։