Ադրբեջանցիները քիչ էին` սրանք էլ կողքից իրենց փայ զրկանքներն են բերում մեր ժողովրդին
Այս սարսափի մեջ մեզ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնության անհապաղ մոբիլիզացիա Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայում՝ մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ վերջին օրերին ՔՊ-ականները ներքին քննարկումներ են ունեցել երկրում ստեղծված իրավիճակի, ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքների և փողոցներ փակելու մասին:
Տեղում իրականացնվում են փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են մանրամասն տեղեկություններ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ու հայության թիվ մեկ օրակարգը, հասկանալի է, Արցախում տիրող ողբերգական վիճակն է, որտեղից արդեն երկրորդ օրն է՝ մարդկանց տարհանում են Հայաստան։ Իսկ ավելի ստույգ՝ իրականացվում է հայության բռնագաղթ Արցախից: Վերջին մարտական գործողություններն ու Արցախի փաստացի ադրբեջանականացման այս գործընթացի ֆոնին ՀՀ իշխանությունները փորձում են սեփական կաշին փրկելու հերթական մանիպուլ յացիաներն իրականացնել։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը սկսել է խոստովանել, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և այլ միջազգային դերակատարներ չկարողացան ապահովել Արցախի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Նա թվիթերյան և ֆեյսբուքյան իր էջերում գրում է.
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերին և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականների ընդհանուր «չատն» այս օրերին ակտիվացել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գերլարված օրերին իշխանականներն առավել հաճախ են սկսել հրահանգներ ստանալ վերեւից, թե ամեն քայլափոխի ինչ խոսեն, ինչ գրառում անեն կամ իրենց հարցազրույցներում ինչ խոսեն:
«Իրավունք» թերթը գրում է․ ««Հավատում եմ, որ Աստված երես չի թեքել հայ ազգից, պետք է ապաշխարենք ազգովի, ելքը կարող է հայտնվել այն պահին, երբ ամենաքիչն ենք սպասում։ Ես հավատում եմ, ես պայքարում եմ»,- թերթի հետ զրույցում նման կոչով հանդես եկավ լեգենդար հրամանատար Կարեն Ջավալյանը, նույն ինքը՝ Քյոխը։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 21-ին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հայհոյած՝ 44-օրյա պատերազմի հերոս Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, կալանավորել են։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, թեմային անդրադառնալով, ԱՄՆ-ի համար կարևոր երեք հիմնական կետ է առանձնացրել:
Հրաչյա Քոչար փողոցի շենքի բակից երիտասարդներին բռնի ուժով բերման են ենթարկում
Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։
«Ռոսսոտրուդնիչեստվոն» հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը բավարար խոհեմություն կունենա երկրում ռուսական կենտրոնների ներկայությունը պահպանելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը։
Վաշինգտոնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով, ճեպացրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ կարևորելով, մասնավորապես, գոյություն ունեցող հրադադարի ռեժիմի պահպանումը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների բավարարումը, Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հաստատման հասնելը։
Երկրապահ կամավորականների միության նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը կալանավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Ա. Բազեյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության ղեկավարությունը պատգամավորներին օրերս հրահանգել է Երևանից չբացակայել, թեև հարկ չեն համարել բացատրել, թե ինչու: Ասել են` նման հրահանգ կա վերևից։ Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ դեռևս 2-3 ամիս առաջ է քննարկվել Արցախի խնդրի «լուծման» այս սցենարը:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ առանց հապաղելու մարդասիրական օգնություն տրամադրել Արցախում պայթյունի հետևանքով տուժածներին, որոնք այս պահին Ստեփանակերտում չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին Շիֆը գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր էջում։
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բոժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։
Շարունակվում են անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ու նրա իշխանության հեռացման պահանջով: Այս օրերին ոստիկանությունը անընդհատ բերման է ենթարկում հարյուրավոր մեր քաղաքացիների, ընդ որում, անհամաչափ ուժ կիրառելով, քաղաքացիներին նույնիսկ վնասվածքներ հասցնելով:
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Ադրբեջանին կոչ է արել անհապաղ թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին։
Այսօր ժամը 9-ի դրությամբ Երևանում ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի 32 մասնակցի։
ՄԱԿ քարտուղարի ներկայացուցիչ Ստեփան Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է հումանիտար կարիքների գնահատում իրականացնել և աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։
Այսօր Բրյուսելում տեղի կունենա ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
Ադրբեջանական անցակետի աշխատանքային ռեժիմն ու նրանց մոտեցումը հավելյալ ցավ ու տառապանք է փոխանցում մեր հայրենակիցներին:
#ՀԻՄԱ։ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ԱԿՑԻԱՆԵՐ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ` ՈՒՂԻՂ
Փակ է Կրկեսին հարող մեծ խաչմերուկը
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
ԱՄՆ-ում գրեթե հինգ ամիս շարունակվող գործադուլից հետո սցենարիստները նախնական համաձայնության են հասել կինոստուդիաների ղեկավարության հետ։ ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիան համաձայնությունը որակել է որպես «բացառիկ»։