Ֆրանսիայի դեսպանը և մի շարք դիվանագետներ Նիգերից պետք է հեռանային Մակրոնի հայտարարությունից ժամեր անց, իսկ ֆրանսիական զորքերը պետք է հեռանան առաջիկա շաբաթներին և ամիսներին։
Կարող եմ ասել, որ, իհարկե, Մոսկվան ուշադրություն է դարձրել ՀՀ վարչապետ Փաշինյանի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչների՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների մի ամբողջ շարքի վրա, որոնք հակասում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված էր Մեջլիսի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։
Գորիսն ընդունում է տեղահանված արցախցիների խմբերին. ՈՒՂԻՂ
Վերջին օրերին Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես հետո վերջիններիս առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատը ձևավորել է արագ արձագանքման խումբ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական մեկնաբան, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է:
Վերջին երկու տարվա ընթացքում միայն 16 հազար աֆղանստանցի է Պակիստանից Աֆղանստան վերադարձել ՄԱԿ-ի ՓԳՀ-ի աջակցությամբ իրականացվող կամավոր հայրենադարձության ծրագրի շրջանակներում: Մինչև 20 հազար աֆղանստանցի այժմ մասնակցում է P2 ծրագրին, որը նախատեսված է մինչև թալիբների իշխանության գալը ամերիկացիների համար աշխատած Աֆղանստանի քաղաքացիներին ԱՄՆ տեղափոխելու համար։
Մարիամ Մինասյանն ա, Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրենն ա։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը սեպտեմբերի 25-ին ժամանել են Հայաստան:
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին:
Արցախի Շեխեր գյուղից 2020 թվականին տեղահանված 14-ամյա Ամուրը, ինքն էլ` անվան պես ամուր տղա, առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին։
«Ռազմական ճանապարհով Ղարաբաղի գրավումից մի քանի օր անց նախագահներ Ալիեւն ու Էրդողանը հանդիպում են այսօր Նախիջեւանում եւ ամենայն հավանականությամբ, վերջնագիր կներկայացնեն Հայաստանին՝ բացելու «Զանգեզուրյան միջանցքը»՝ «հակառակ դեպքում ․․․» սպառնալիքով։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը տեղեկացնում է, որ Հայաստան է ժամանել՝ մեր երկրին ևս մեկ անգամ վերահաստատելու ԱՄՆ ամուր աջակցությունը։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ առկա սերտ փոխգործակցությունը, այդ թվում` Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և այլ ուղղություններով:
Արցախի առաջին նախագահ Արկադի Ղուկասյանը շարունակում է մնալ Արցախում։ Այս մասին Ղուկասյանը նշել է Factor.am-ի հարցին ի պատասխան։ Հստակեցնող հարցին՝ շարունակելո՞ւ է մնալ Արցախում, Արկադի Ղուկասյանը պատասխանել է․
168.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը գերեվարված, անհետ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ ասաց, որ տվյալ պահին, բնականաբար, փաստահավաքության ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ համացանցում շրջանառվող լուրերը, թե ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է դասագիրք, որի կազմի վրա ադրբեջանական դրոշի գույներն են, ապատեղեկատվություն են և աղերս չունեն իրականության հետ։
ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հարցում գլխավորն այն է, որ հնարավոր լինի խուսափել Կովկասում երրորդ կողմերի ներկայացվածությունից, որոնք խաղաղարար ներուժ չունեն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ակնհայտորեն գործ ունենք բռնի տեղահանման հետ, անգամ եթե հիմա իրենց կամքով են դուրս գալիս. ՄԻՊ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը մի խումբ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ ներկայացրել է «Հայերին Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանելու մասին» օրինագիծը։
Մասնավորապես՝ ակնկալվում է ձևավորել 6 աշխատանքային խումբ՝ կացարանների բանկ, հումանիտար աջակցություն և լոգիստիկ հարցեր, իրավական հարցեր, հոգեբանական աջակցություն, տեղեկատվական կենտրոն, փաստահավաք խումբ:
ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ կոնկրետ քայլեր կատարելու ժամանակն է՝ ընդգծելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ միջազգային հեղինակավոր կառույցների հայտարարությունները, մարդու իրավունքներն ու համընդհանուր արժեքները հարգելու կոչերը մնում են անպատասխան:
Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԽԵԼՈՔ ԱՌԱՋՆՈՐԴՆ իր կռիվը թշնամու դաշտում է անում։ Հիմար կառավարիչն օտարների կռիվը բերում է իր տուն։
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողափրկարարական աշխատանքները սեպտեմբերի 21-ից շարունակվում են ԼՂ ամբողջ տարածքում։
61-ամյա Դենարոն 1993 թ.-ից թաքնվում էր իշխանություններից, սակայն այս տարվա հունվարին նրան ձերբակալել էին Պալերմոյի մասնավոր հիվանդանոցներից մեկում, որտեղ նա կեղծ անվան տակ քաղցկեղի դեմ բուժում էր ստանում։
Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցում արևմուտքի նշած բոլոր կարմիր գծերը (այն է՝ դրանք հատելու դեպքում Ադրբեջանի դեմ գոնե պատժամիջոցների կիրառումը) հատվել են, բայց մեկ ամերիկացի սենատոր ու ադրբեջանի դիրքերը պաշտպանող ԵՄ բանագնաց ուղարկելուց բացի արևմուտքը ոչինչ չի արել կամ նշմարել, որ կանի: Ավելին, դրական են գնահատել «Ադրբեջանի բարի կամքի դրսևորումները», իսկ մոտ ապագայում Ադրբեջանակ գազի եվրոպական սպառող 7 երկրները շուտով արդեն դառնալու են 10-ը:
Սեպտեմբերի 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 26-ին, 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև մառախուղ։
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը չի պատրաստվում լքել իր ծննդավայրը։ Այս մասին նա ասել է 24News-ի հետ զրույցում։ «Ես Արցախում ծնվել եմ, Արցախում ապրում եմ, Արցախում էլ ապրելու եմ»։
Կոլոկոլցևը Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ վերջին անգամ հանդիպել էր 2023 թ. ապրիլի 3–ին Մոսկվայում և հայտարարել, որ ռուս–հայկական հարաբերություններում տարաձայնություններ մտցնելու ոչ բարեկամական երկրների բոլոր փորձերը կմնան անարդյունք։
Կոչ ենք անում տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, ականջալուր լինել այս աղաղակող ապօրինությունների վերաբերյալ փաստերին և ներգրավվել այդ ապօրինություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը։