Ռուսաստանը ցույց տվեց, որ անվտանգության գործընկեր չէ, որի վրա կարելի է հույս դնել. ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ

Վաշինգտոնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով, ճեպացրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ կարևորելով, մասնավորապես, գոյություն ունեցող հրադադարի ռեժիմի պահպանումը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների բավարարումը, Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հաստատման հասնելը։

Միլլերը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը պետք է կարողանան մնալ իրենց տներում, եթե ցանկանում են, և ապրեն խաղաղ ու արժանապատիվ պայմաններում՝ ընդգծելով՝ նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է հարգվեն։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ Արցախից, ապա պետք է ապահովվի նրանց անվտանգ ելքը՝ անկախ՝ երրորդ կողմի վերահսկողության ներքո, ասել է Պետքարտուղարության խոսնակը։

Ադրբեջանը, շեշտել է Միլլերը, պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու, նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար, այդ թվում՝ նրանց նկատմամբ, ում կասկածում է մարտական գործողությունների մեջ ներգրավված լինելու համար։

«Մենք հավատում ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն, որը կապահովի թափանցիկություն և կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու և անվտանգությունը՝ Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համահունչ», – ասել է խոսնակը՝ նշելով՝ Ռուսաստանը ցույց տվեց, որ անվտանգության գործընկեր չէ, որի վրա կարելի է հույս դնել։

«Եվ քանի որ դա վերաբերում է Ռուսաստանի կողմից միջազգային տարածքի հարգմանը և այլ երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ես կարծում եմ, որ մենք նրա գործողություններից տեսանք, որ դա այն սկզբունքը չէ, որին նա հավատարիմ է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930