
«Ելքը կարող է հայտնվել այն պահին, երբ ամենաքիչն ենք սպասում». Կարեն Ջալավյան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ ««Հավատում եմ, որ Աստված երես չի թեքել հայ ազգից, պետք է ապաշխարենք ազգովի, ելքը կարող է հայտնվել այն պահին, երբ ամենաքիչն ենք սպասում։ Ես հավատում եմ, ես պայքարում եմ»,- թերթի հետ զրույցում նման կոչով հանդես եկավ լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը, նույն ինքը՝ Քյոխը։
Թե ինչպես է վերջինս մենակ, այլեւս զինաթափված վիճակով այս օրերին պայքարում թշնամու դեմ, առիթ կունենանք անդրադառնալու: Իսկ մինչ այդ, իր իսկ անվտանգությունից ելնելով, զերծ կմնանք ավելին ասելուց»: