Բաժիններ՝

Հոլիվուդյան սցենարիստները գործադուլը դադարեցնելու շուրջ նախնական համաձայնության են հասել կինոստուդիաների հետ

ԱՄՆ-ում գրեթե հինգ ամիս շարունակվող գործադուլից հետո սցենարիստները նախնական համաձայնության են հասել կինոստուդիաների ղեկավարության հետ։ ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիան համաձայնությունը որակել է որպես «բացառիկ»։

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, գիլդիան հայտնել է, որ ձեռք բերված նախնական համաձայնությունը իմաստալից ձեռքբերումներ ունի և պաշտպանություն կապահովի սցենարիստների համար։

ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի ղեկավարությունը և արհմիության անդամները դեռ պետք է վերջնական համաձայնության հասնեն Գեղարֆեստական ֆիլմերի և հեռուստաարտադրողների միության հետ եռամյա պայմանագրի շուրջ։ Գիլդիան առայժմ չի չեղարկում գործադուլը, սակայն դադարեցնում է ցույցերը։

Այս գործադուլը վերջին տասնամյակների ընթացքում ամենաերկարատևն է և ազդել է կինոարտադրության և հեռուստատեսային արտադրության գործընթացի վրա։ Փակվել են ամերիկյան ամենավարկանիշային հեռուստասերիալները և թոք շոուները։ Բացի աշխատավարձի հետ կապված խնդիրներից, սցենարիստները նաև վախենում են իրենց աշխատանքի վրա արհեստական բանականության ազդեցությունից։

Հոլիվուդյան դերասաններն իրենց հերթին գործադուլ են հայտարարել հուլիսի կեսերից, ինչը Կալիֆորնիայի տնտեսությանը միլիարդավոր դոլարի վնաս է հասցրել։

Տուժել են նաև ոլորտի հետ կապված այլ բիզնեսներ, այդ թվում՝ սննդի մատակարարները, զգեստների ձևավորողները, օպերատորները։

BBC-ն նշում է, որ վերջին մի քանի օրերին Netfilx, Disney, Universal և Warner Bros Discovery ընկերությունների ղեկավարներն անձամբ մասնակցում էին բանակցություններին՝ նոր խթան հաղորդելով դրանց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս