ԵՄ-ն, ԱՄՆ-ը և բոլոր միջազգային դերակատարները չկարողացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգության երաշխիքները. Մարուքյան
                                    Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը սկսել է խոստովանել, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և այլ միջազգային դերակատարներ չկարողացան ապահովել Արցախի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Նա թվիթերյան և ֆեյսբուքյան իր էջերում գրում է.
«Մենք ընդունում ենք, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ը և բոլոր միջազգային դերակատարները չկարողացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգության երաշխիքները։ Չնայած այն հանգամանքին, որ այս դերակատարներն իրենց միջնորդական ջանքերի ընթացքում բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու ապահովությունները պետք է երաշխավորվեն միջազգային մեխանիզմներով, որպեսզի նրանք կարողանան ապահով ապրել իրենց պապենական հողերում»։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    