Ալբերտ Բազեյանը կալանավորվել է

Երկրապահ կամավորականների միության նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը կալանավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Ա. Բազեյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Մելիքյանը նշել է, որ դատարանը բավարարել է Բազեյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական միջնորդությունը:

Նշենք, որ Ալբերտ Բազեյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նա իրեն քաղբանտարկյալ է համարում։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամներ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձի գործով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930