Ձեր ձայնը տվեք ձեր կարծիքով ամենաանցողիկ թեկնածուի օգտին, որը որևէ դեպքում չի համագործակցի Փաշինյանի ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հարցում․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատերը դիմում են հարցով, թե ու՞մ է սատարում Հայ Ազգային Կոնգրեսը Երևանի ավագանու ընտրություններում:

Կոնգրեսը չի մասնակցում այս ընտրություններին, հետևաբար չի կարող պատասխանատվություն կրել մրցող թեկնածուներից որևէ մեկի համար:

Իմ խորհուրդը հետևյալը կլինի:

Եթե ցանկանում եք առաջնորդվել Հայաստանի քաղաքական համակարգը առողջացնելուն ուղղված ռազմավարական քվեարկության նկատառումներով, ձեր ձայնը տվեք ձեր կարծիքով ամենաանցողիկ թեկնածուի օգտին, որը որևէ դեպքում չի համագործակցի Փաշինյանի ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հարցում:

Եթե հաջողվի խափանել հին կոռումպացված մեթոդներով հաղթել փորձող ՔՊ-ի իշխանության վերարտադրումը, Նիկոլի իշխանությունը քթին մի լավ հարված կստանա: Դրանով էապես կբարելավվեն ցիվիլ և անցնցում գործընթացներով Նիկոլին իշխանությունից հեռացնելու հեռանկարները:

Իսկ եթե սկզբունքայնորեն չեք ցանկանում ձեր ձայնը տալ եղած թեկնածուներից որևէ մեկին, անպայման մասնակցեք ընտրությանը, որպեսզի նվազեցնեք կեղծման հնարավորությունները, իսկ քվեաթերթիկը անվավեր դարձրեք, նրա վրա գրելով ձեր նախընտրելի, բայց ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժի անունը»:

Տեսանյութեր

Լրահոս