Բաժիններ՝

Կիմ Չեն Ընը ներառվել է ուկրաինական «սև ցուցակում»

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ներառվել է ուկրաինական «Խաղաղարար» ռեսուրսի տվյալների բազայում, հայտնում է kommersant.ru-ն։

ԿԺԴՀ առաջնորդին տվյալների բազայում ընդգրկելու պատճառներն են՝ «ռուս պատերազմական հանցագործներին» օգնությունը, Ուկրաինայի դեմ «ռուսական ռազմական ագրեսիայի» ապահովումը, միջուկային շանտաժը, անօրինական հրթիռային և միջուկային ծրագրերի իրականացումը, կիբերհանցագործությունները։

«Խաղաղարարը» ստեղծվել է 2014 թվականի օգոստոսին` Ուկրաինայի այն ժամանակվա ներքին գործերի նախարարի անկախ խորհրդական Անտոն Գերաշչենկոյի նախաձեռնությամբ։ Տվյալների բազայի կայքում ասվում է, որ «Խաղաղարարը» «Ուկրաինայի ազգային անվտանգության, խաղաղության և քաղաքացիների անվտանգության հիմունքների դեմ ուղղված հանցագործությունների ուսումնասիրության կենտրոնի առցանց ներկայացուցչությունն է»։

Նախօրեին հաղորդվել էր, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգրկվել է «ռուսական ագրեսիայի» մեղսակիցների «Խաղաղարար» ուկրաինական բազայի ցուցակում։ Որպես պատճառ նշվել է, որ Հարությունյանը ողջունել է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ինքնահռչակման որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս