
Բանջարեղենային տոլմա՝ կաղամբի տերևներով

Բաղադրիչներ`
• կաղամբ
• բրինձ- 2,5֊3 բաժակ, եփած
• սոխ- 4 գլուխ, մանր կտրատած
• գազար- 5 հատ, քերած
• ձեթ
• աղ
• սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
Գազարն ու սոխը ձեթով տապակել, ¼ մասն առանձնացնել։ Մնացածը խառնել եփած բրնձի հետ։ Կաղամբը թեթև խաշել։ Փաթաթել տոլման, դասավորել կաթսայի մեջ, վրան լցնել առանձնացրած գազարով սոխառածը։ Ըստ նախասիրության՝ ավելացնել տոմատ կամ լոլիկիկի և պղպեղի սոուս։
Մի քիչ ջուր ավելացնել և եփել կա՛մ գազօջախի վրա, կա/մ ջեռոցում 175°-ում 30-45 րոպե։