Բաժիններ՝

Սպիտակ լոբով և գարեձավարով աղցան 

Բաղադրիչներ

• սպիտակ լոբի- 1,5 բաժակ, եփած

• գարեձավար- 1 բաժակ, եփած հավի մսի արգանակով

• աղ

• կես գլուխ կարմիր սոխ, բարակ կտրատած

• վարունգ- 1 հատ, խորանարդաձև կտրատած

• մաղադանոս

Սոուսի համար

• 1 հատ կիտրոնի հյութ

• ձեթ- ¼ բաժակ

• աղ

• սխտոր- 2 պճեղ, ճզմած

• օրեգանո- 1 թ/գ

• քացախ- ½ բաժակ

Պատրաստման եղանակը`

Առանձին ամանի մեջ խառնել սոուսի բաղադրիչները։ Աղցանամանի մեջ լցնել բոլոր բաղադրիչները, ավելացնել սոուսը, խառնել, 15 րոպե դնել սառնարանում, ապա մատուցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031