Ռուբեն Դիաշը «Մանչեսթեր Սիթի»-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչի ֆավորիտ չի համարում
Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի անդամ Ռուբեն Դիաշի կարծիքով` «քաղաքայիններն» անելու են ամեն ինչ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթելու համար։
«Մեծագույն սխալը, որը մենք կարող են գործել, կլինի այն, որ կմտածենք, որ եզրափակիչ այս խաղում ֆավորիտ ենք: Մենք այստեղ ենք հասել, քանի որ կարողացել ենք գտնել մեր խաղային հավասարակշռությունը: Մինչ այս արդեն իսկ նվաճել ենք երկու գավաթ և հիմա կարող ենք նվաճել մրցաշրջանի վերջինը: Անելու ենք ամեն ինչ նվաճելու համար այդ գավաթը»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դիաշը:Scroll Down
Վերջինիս խոսքով` «Ինտեր»-ի դեմ առաջիկա խաղը հեշտ չի լինելու, քանի որ ոչ մի եզրափակիչ թեթև չի անցնում:
«Գիտենք, որ հասել ենք մի կետի, որտեղից պետք է առաջ քայլ անենք և միասնականությամբ հաղթենք»,-ասաց նա:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում` հունիսի 10-ին, թուրքական Ստամբուլ քաղաքում, անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն ուժերը կչափի իտալական «Ինտեր»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: