
Վրաերթի ենթարկված 47-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 1-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: