Ալիևը ժամանել է Մոսկվա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի մոսկովյան թղթակիցը, Մոսկվայի «Վնուկովո-2» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և այլ պաշտոնյաներ։

Նախօրեին հաղորդվել էր, որ  Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Այցի շրջանակում տեղի կունենա Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված է նաև Փաշինյանի,  ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031