Այսօր ևս 4 տրոլեյբուս կժամանի Երևան: Տեղեկությունը հայտնի դարձավ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
«Գազելների» դուրս բերումը բոլոր մնացած երթուղիներից ամենատրամաբանական առաջարկն է: Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ապա հետաքրքրվեց, թե Վրաստանում գտնվող տրոլեյբուսների հետ կապված ի՞նչ նորություն կա.
«Ապրիլի 15-ից շահագործման հանձնվեցին 12 մետրանոց ՄԱՆ մակնիշի ավտոբուսները՝ թվով 14 հատ՝ առաջին երթուղում: Նաև կատարվեց 22 համար միկրոավտոբուսային, փոքր դասի ավտոբուսային երթուղում Սիլիկյան թաղամասում ուղեգծի փոփոխություն, որն իր մեջ ներառեց 4, 5, 12 փողոցները, և ամսի 16-ից 97 համար միջին դասի ավտոբուսները համալրվեցին շարժակազմերով և վերջնականգառը տեղափոխվեց Նուբարաշեն վարչական շրջան»։
Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նոր ներկրված թվով 150 Zhongtong bus LCK6860HGN մակնիշի և թվով 87 MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսների շահագործումը ավագանու որոշմամբ հանձնվեց «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։
«150 ավտոբուս երևի մինչև շաբաթվա վերջ արդեն կգա Հայաստան, տրոլեյբուսները ճանապարհին են, կարծում եմ՝ մինչև դեկտեմբերի սկիզբ կլինեն Հայաստանում, որը մեզ հնարավորություն է տալու, որ կարողանանք շարժակազմն ավելացնել»,- ավագանու նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: