Բաժիններ՝

Երկրպագուները և ակումբն արժանի էին այս տիտղոսին. Չավին` «Բարսելոնա»-ի չեմպիոնության մասին

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ իր ակումբն արժանի էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսին։

«Հրաշալի զգացողություն է, աշխատանքը գերազանց է կատարված: Մենք 10 ամիս շարունակ ջանացել ենք և, զոհողությունների գնալով, հասել այստեղ: Երկրպագուները և ակումբն արժանի էին այս տիտղոսին: Լա լիգայում հաղթեցինք ոչ սովորական խաղում` հաղթելով դերբիում»,-Չավիի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Բարսելոնա»-ն 27-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն: Առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնա»-ն 2:4 հաշվով առավելության հասավ «Էսպանյոլ»-ի նկատմամբ և առաջնության ավարտից 4 տուր առաջ նվաճեց Լա լիգայի չեմպիոնի կոչումը:

Մադրիդի «Ռեալ»-ը արդեն շնորհավորել է «Բարսելոնա»-ին չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031