«Խնդիրը քո մեջ է, այլ ոչ՝ ՀԱՊԿ-ի Նիկոլ». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Նիկոլ, իսկ դու կարողացե՞լ ես քո պարտականությունները կատարել Արցախի ու Հայաստանի հանդեպ, որ «աբիժնիկի» նման Արևմուտքում՝ Պրահայում բողոքում ես ՀԱՊԿ-ից։

ՀԱՊԿ-ին կարող են քննադատել բոլորը, բայց ոչ դու,Նիկոլ։

Դու ինքդ ես ընդունել քո սեփական անմեղսունակությունն ու նշել, որ Արցախի անվտանգության երաշխավորը ոչ թե քո ղեկավարած Հայաատանն է, այլ՝ ՌԴ-ն։

Դու ես մեծ-մեծ խոսել, բայց հետո հայտարարել ես, որ այնքան անճար ես, որ փողը ձեռքդ զենք չես կարողանում գնել։

Խնդիրը քո մեջ է, այլ ոչ՝ ՀԱՊԿ-ի։

Այդ նույն ՀԱՊԿ-ն Ապրիլյան պատերազմից հետո և Արցախի ինքնորոշման իրավունքն էր ճանաչում, և հասցեական մեղադրում Ադրբեջանին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031