![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի Ադանա նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/1090560.jpg)
Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակը (AFAD):
Ցնցումները գրանցվել են ապրիլի 26-ին՝ տեղական ժամանակով 07.48-ին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սայմբեյլի շրջանում։ Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա: