«Եթե շատ անկեղծ, «Գազել»-ներն ի՞նչ վիճակում են». Տիգրան Ավինյան

«Նախորդ շաբաթ շահագործման հանձնվեց ևս երկու՝ 40 և 67 երթուղիները՝ փոքր դասի ավտոբուսներով։ Ամսի 1-ից նախատեսվում է շահագործման հանձնել ևս 4 երթուղի»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։

«3-րդ համարի երթուղին կփոխարինվի «MAN» ավտոբուսներով՝ Նորքի 9-րդ զանգվածից մինչև Հարավ-Արևմտյան թաղամաս, թիվ 18 երթուղու «Բոգդան» ավտոբուսներին կփոխարինեն «Zhong Thong» ավտոբուսները՝ Սիլիկյան թաղամասից մինչև Մուշական։ 21 համարի «պազիկների» փոխարեն՝ շահագործման դուրս կգան փոքր դասի ավտոբուսներ, և 47 փոքր դասի ավոտբուսները կունենան երթուղու փոփոխություն. Նուբարաշենից վերջնակետը կսահմանվի Տիտոգրադյան-Խաղաղ Դոն փողոցների հատման հատվածը, «Zhong Thong»-ներով, ևս 2 փոքր դասի ավտոբուսներ կիրականացնեն Եռաբլուր-Բաբաջանյան փողոց անվճար ուղևորություն»,- տեղեկացրեց Հայկ Սարգսյանը:

Խորհրդակցության ժամանակ «Գազելների» տեխնիկական թերությունների, ձեռնարկված աշխատանքների ընթացքի մասին խոսեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ  տնօրեն Հովհաննես Մանուկյանը՝ ընդգծելով, որ խոստացել են երաշխիքային սպասարկում բերել շաբաթվա ընթացքում:

Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց. «Եթե շատ անկեղծ, այդ Գազելներն ի՞նչ վիճակում են»:

Կարդացեք նաև

Հովհաննես Մանուկյանը հայտնեց, որ ունենք 100  «Գազել» մակնիշի փոքր դասի միկրոավտոբուսներ, գրեթե 50 տոկոսը չի աշխատում:

Տեսանյութեր

Լրահոս