«Մինչև հունիսի 15-ը գիծ դուրս եկող երթուղիների գրեթե մեծ մասը շահագործում է իրականացնում, իսկ ըստ ժամանակացույցի՝ հունիսի 15-ին մուտք կգործի համար 52 երթուղին: Աշխատանքներ են տարվում արդեն հուլիսի 1-ին մուտք գործող երթուղիների մասով»,- այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք բավարա՞ր են այս փոփոխությունները երթևեկությունը կարգավորելու համար, մեր հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ փոփոխություն կլինի որոշ չափով, բայց ոչ ամբողջական:
Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակներում մշակված փուլային գործողությունների ծրագրի առաջին մասով Երևան համայնքի կողմից նոր ներկրված ավտոբուսները կներառվեն տրանսպորտային գործող ցանցում և հնարավորություն կտան ամբողջությամբ շահագործումից հանելու և ազատվելու միկրոավտոբուսներից՝ մասնավորապես «Գազել»-ներից: Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:
«Երթուղիների փոփոխման ժամանակացույցն արդեն կազմված է: Առաջին երթուղիները տեսանելի կլինեն հունիսի 1-ից, իսկ վերջին փոփոխությունը կկատարվի օգոստոսի 15-ին»,- Երևանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ հայտնեց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:
Գործող երթուղային ցանցը թվայնացվել է, որի արդյունքում ուսումնասիրություն է իրականացվել «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներով սպասարկվող միկրոավտոբուսային բոլոր երթուղիներում, որոնք 24-ն են:
«Նախորդ շաբաթ շահագործման հանձնվեց ևս երկու՝ 40 և 67 երթուղիները՝ փոքր դասի ավտոբուսներով։ Ամսի 1-ից նախատեսվում է շահագործման հանձնել ևս 4 երթուղի»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։
Քաղաքացիները հաճախ են դժգոհում, որ երեկոյան 20։00-ից հետո երթուղային գտնել չի հաջողվում և ստիպված դիմում են տաքսիների օգնությանը։
Օրերս Երևանի մասնավորապես Չարբախ թաղամասում բնակվող քաղաքացիները սոցիալական ցանցերում դժգոհում են, որ 65 համարի միկրոավտոբուսները հանվել են երթուղուց, ու իրենք ստիպված մեծ մասամբ օգտվում են տաքսի ծառայություններից:
«Հաշվետու շաբաթվա ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից թվով 2037 շարժակազմ գտնվել է շահագործման մեջ, որից 1091-ը՝ «Ժոնգ Թոնգ» մակնիշի, 526 «Հագեր» մակնիշի և «Գազել» մակնիշի 420 միավոր: Միաժամանակ ունեցել ենք 21 ճանապարհատրանսպորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների»: