
Ինչո՞ւ չի կայանում Մանկական երկաթուղու թունելների մրցույթը
Մանկական երկաթուղու թունելներում վերանորոգում իրականացնելու նախագծային աշխատանքների մրցույթն արդեն 3-րդ անգամ է՝ չի կայանում: Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց շինբարեկարգման վարչության ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:
«Մենք ունենք հետազոտությունների արդյունքները՝ ևս մեկ անգամ հայտն ուղարկել Գնումների վարչություն. Ուղղակի այստեղ չեմ հասկանում, խնդիր ունենք, մասնակցություն չի լինում»,- ասաց Խորեն Գրիգորյանը:
Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ պատճառը գիտե՞ն, Գրիգորյանն արձագանքեց՝ ասելով, որ չգիտեն:
«Դե եկեք հասկանանք պատճառը, քննարկենք, թե ինչո՞ւ չեն մասնակցում: Խնդրենք նաև մեր նախագծող գործընկերներին, որ այս մրցույթին նույնպես մասնակցեն»,- նշեց Տիգրան Ավինյանը: