Պետք է պայքարենք այս չարիքի դեմ ու ազատվենք ներքին թուրքից ու դավաճանից․ Լիդա Առուշանյան

Բոլորս՝ երիտասարդներից մինչև տարեցներ, պիտի մասնակցենք Ջահերով երթին, որ աշխարհն իմանա՝ ինչ ենք կորցրել։ Պետք է առաջ շարժվել, որ ներսի և դրսի թուրքը զգա՝ ով ենք մենք։ Մենք դա կարող ենք։ Բոլոր դարերում էլ դժվարություններ ունեցել ենք, բայց սա սարսափելի վիճակ է, քանի որ ներսի թուրքն ու դավաճանն ավելի շատ է, քան դրսինը։ Անդրանիկն ասում էր՝ հայրենիքը փրկելու համար նախ ներքին թուրքից ու դավաճանից է պետք ազատվել։ Երբ Ադանայում ջարդեր էին, իսկ դրանից մեկ տարի առաջ էլ երիտթուրքերը հեղափոխություն էին արել, արևմտահայ մտավորականությունը կարծում էր, թե երիտթուրքերը մեզ կպաշտպանեն, և միայն Անդրանիկն էր, որ ասաց՝ թուրքի հետ չի հաշտվի։ Ես էլ թուրքի հետ չեմ հաշտվելու, Նիկո՛լ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը:

«Ասում էին՝ Արցախը տանք, հանգիստ ապրենք։ Տվեցիք, լա՞վ եք ապրում։ Թուրքը մխրճվել է Սյունյաց աշխարհ, Նժդեհը ձեզ չի ներելու։ Թուրքերի սարքած դիրքերը նախանձելի են, երանի մերը լինեին։ Մեր արոտավայրերը քանդել են ու մեզ վերևից հսկում են, Արցախն էլ շրջափակման մեջ է։ Մոնթե Մելքոնյանը ժամանակին ԱՄՆ-ից եկավ ու ազատագրեց Արցախը, իսկ սրանք Մոնթեի նկարներն են հանում Մարտունուց։ ԿԳՄՍ ստրկամիտ նախարարուհին հիմա էլ որոշել է դպրոցներից և բուհերից հանել ազգային հերոսների խոսքերը։ Ռազմական ինստիտուտում, երբ տղաս սովորում էր այնտեղ, այդ խոսքերը փակցված էին պատերին, և ես հմայված կարդում էի դրանք։ Մեր դրոշից սրանք վախենում են և ճիշտ են անում։ Արցախի «Տատիկ-պապիկը» ձեզ չեն ներելու»,- ասաց հերոսի մայրը:

«Ովքեր չեն պայքարում, ընկնելու են Գրիգոր Զոհրապի օրը։ Նա էլ էր թուրքերին հավատում, ինչպես Արևմտյան Հայաստանի այլ նշանավոր գրողներն ու հասարակական գործիչները, մտավորականության ներկայացուցիչները։ Զոհրա՛պ, ներիր ինձ 108 տարվա հեռվից, խորհրդարանի անդամ էիր՝ իրավաբանական կրթությամբ, բայց Թալեաթն իր Հուդայի համբույրը քեզ տվեց։ Ներկայիս հայ մտավորականությունն էլ է այդ օրն ընկնելու։ Դրանցից ամենաանտանելին Հենրիկ Հովհաննիսյանն է, դու արվեստագե՞տ ես, թե՞ մարդակեր։ Նույն ճակատագրին ես արժանանալու, նրանցից լավ տղա չլինես։ Տարիներ առաջ, երբ Կարո Փայլանը մեր զոհերի նկարներն էր ցույց տալիս թուրքական խորհրդարանում և ասում էր՝ դուք եք կոտորել, ոգևորվեցի, բայց ամիսներ առաջ նա Հայաստան էր եկել հետախուզության՝ բանակցելու Էրդողանի ընկերոջ՝ Նիկոլի հետ։ Նա էլ էր քամելեոն»,- նշեց տիկին Լիդան:

Կարդացեք նաև

Հերոսի մոր պնդմամբ՝ զոհերի ծնողներին այսօր անտեսում ու փնովում են, ընդ որում՝ թե՛ հասարակությունը, թե՛ այս վարչախումբը. «Սրանք ասում են, թե իբր չեն կարողանում գտնել զոհերի ծնողներին քաշքշած ազգի տականքներին։ Մենք սրանց դեմքերն ամենուր ցույց ենք տալիս, սրանք հերոսների մայրերին ծեծող, քաշքշող կարմիրբերետավորներ են, որոնց ճակատին խարան է։ Հադրութեցի Ժորայի հորը՝ Վահիդ Սահակյանին, որը տունուտեղից զրկվել է, որդուն էլ կորցրել, չորս-հինգ հոգով քաշքշում են։ Ինձ ոմանք մոտենում, ասում են՝ ձեր կողմից ենք, ասում եմ՝ կոխկրտեք ձեր գլխարկներն ու անցեք ժողովրդի կողմը։ Լուլու անունով մեկը երեկ Քամյու էր մեջբերում, երևի սովորեցրել են, թե չէ նա այդքան գաղափար չունի։ Նա ձեր մասին մի գործ է գրել՝ «Ժանտախտը», դուք այդ ժանտախտի զոհն եք լինելու, թեև դա ձեզ համար լավ վախճան կլիներ։ Դուք պիտի խարակիրի անեիք ինքներդ ձեզ»:

«Նիկոլ, Ալեն, Անդո, Հովո՝ ձեր անունները ես փոքրատառով եմ գրում, դուք տականք եք, հայ ազգի ներկայացուցիչ չեք, ազգը պետք է մաքրել ձեզնից՝ վաղ թե ուշ։ Այսպես չի կարող շարունակվել, ազգը պիտի փրկվի։ Թուրքը հայկական գենը հանգիստ չի թողնելու։ Այս ջարդված ազգի մեջ ինչքան հերոսներ ունեցանք, անգամ այս օրերին՝ սպորտի ոլորտում։ Չեք կարող հասնել ձեր նպատակին, չարի վերջը գալու է։ Պաշտոններին նշանակել են ոչ մասնագետների, ոչ մի պաշտոնյա իր գործին չի տիրապետում։ Ազատ գյուղում զոհված 15 զինվորներից մեկի ծնողն ասում է՝ կոտրած ձեռքովս երկու անգամ Նիկոլին եմ ընտրել։ Ի՞նչ է, մեր տղաները հաշիվ չէի՞ն, ինչպե՞ս կարելի էր երկրորդ անգամ այդ ստահակին ընտրել։ Ամեն մեռնողի հետ նորից մեռնում ենք։ Դարձել ենք բախտակիցներ, բոլորս պիտի պայքարենք այս չարիքի դեմ, այս վիժվածքը երեք սերունդ է մորթել, մեզ չեն ներելու, որ հայրենիք ենք կորցրել»,- ամփոփեց տիկին Լիդան:

Տեսանյութեր

Լրահոս