Ադրբեջանում ապրել եմ, թուրքը մեզ ոտնատակ է տալու. Նիկոլը որքան մնա, այնքան զոհ ենք ունենալու

Այսօր ՀՀ Առաջին Հանրապետության հռչակման օրն է։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնը կրկին մարդաշատ էր։ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդա Առուշանյանը, որդու շիրմին այցելել էր համագյուղացիների հետ, որոնք օրերս էին եկել Մոսկվայից ու ցանկություն հայտնել այցելել Եռաբլուր։

168.am-ի հետ զրույցում նախ շնորհավորեց հայ ազգին՝ Առաջին Հանրապետության անկախության օրվա առիթով՝ մաղթելով, որ հայը ոչ թե փյունիկ դառնա, այլ արծիվ։

Նա նաև հայ ազգին մաղթեց, որ օր առաջ օրվա իշխանությունը տապալվի, որպեսզի ազգը կրկին վերածնվելու հնարավորություն ունենա։

Իսկ իշխանությունների հեռացման համար միայն պայքարել է պետք՝ փողոց դուրս գալ։

Կարդացեք նաև

«Ասեմ, ինքս՝ որպես Ադրբեջանում ապրած մարդ, թուրքերը մեզ ոտնատակ են տալու։ Պատկերացրեք՝ 300 հազար թուրք՝ Նիկոլի ու Ալենի ախպերները, որ գան Հայաստան՝ ինչ կլինի։ Սահմանամերձ գյուղերը շրջափակելու են, ու մենք խեղդվենք։ Ուզում են Հայաստանում հյուպատոսարան բացել, այս թուրքը քանի մնա, այնքան զոհ ենք ունենալու։

Ալեն Սիմոնյանի ասած առևտուրն իր գլխով տամ, ինձ պետք չէ թուրքի առևտուրը, ո՞ւմ է պետք այդ առևտուրն այս զոհերից հետո։ Ինձ երբեք պետք չի եկել թուրքի առևտուրը։ Հայ ժողովուրդ, ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ»,- նշեց Լիդա Առուշանյանը։

Ըստ տիկին Առուշանյանի, Նիկոլ Փաշինյանն ուզում է բանակը վերացնել ու անելու է, որովհետև հարուստները փողը տալու են ու ազատվեն բանակից, աղքատն էլ տունն է վաճառելու, որ որդուն ազատի, հետո արտագաղթելու է։ Արդյունքում՝ Հայաստանը դատարկվելու է, ու կատարվելու է թուրքի վաղեմի երազանքը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս