Նիկոլյանը այսօր իրականում վառեց ոչ թե Ադրբեջանի, այլ նիկոլականության սիմվոլը․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արամին ճանաչում եմ Հ1-ից։ Միասին աշխատել ենք «Եռանկյունի» հեղինակային հաղորդաշարիս ընթացքում։

Արամի արարքը մի կարեւորագույն բան է ցույց տալիս. հայ ժողովուրդը չի համակերպվել ստորացման հետ, անարդարության հետ, նսեմացման հետ, կզցման հետ, ստի հետ, Նիկոլի վարած դավադիր գծի հետ։

Հայ ժողովրդի ցասումը պայթելու է. այսօր՝ ծանրամարտի չեմպիոնատի դրոշով, վաղը՝ Կառավարության շենքում, մյուս օրը՝ Հայաստանի և Արցախի սահմանին։

Դուք պատկերացրեք, թե ինչքաա՜ան է սեղմվել հայերիս զսպանակը, և ինչեր նա կանի ուղղվելու դեպքում։

Նիկոլյանը այսօր իրականում վառեց ոչ թե Ադրբեջանի, այլ նիկոլականության սիմվոլը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930