
Լանգետ` սալորաչրով

Բաղադրիչներ
Տավարի միս – 300-400 գ
Սալորաչիր – 9 հատ
Սուլուգունի պանիր – 50 գ
Ոչ շատ չոր պանիր – 30-50 գ
Սոխ – 1 գլուխ
Կարմիր գինի – 3-6 ճ/գ
Բուսայուղ – 1 ճ/գ
Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը և սալորաչիրը կտրատել։ Սուլուգունին շերտերով կտրատել, իսկ չոր պանիրը քերել քերիչով։
Միսը կտրատել 1,5-2 սմ հաստությամբ և թակել, այնուհետև համեմել սև պղպեղով և տապակել բուսայուղի մեջ։
Միսը հանել թավայից և նույն յուղի մեջ տապակել սոխը։ Աղ անել: Տապակած սոխի վրա դնել տավարի մսի կտորները, վրան՝ սալորաչիր, ավելացնել կարմիր գինի։
Հաջորդ շերտին ավելացնել պանրի տեսականին։
Տավարի միսը եփել միջին կամ գրեթե թույլ կրակի վրա կափարիչը փակ 25-30 րոպե: