Բաժիններ՝

Բժիշկները նշել են այն պայմանները, որոնք ծննդաբերության ժամանակ կարող են հանգեցնել կնոջ սրտի կանգի

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գիտնականները պարզել են, որ ծննդաբերության ժամանակ սրտի կանգը հանդիպում է ԱՄՆ-ում 9000 կանանցից 1-ի մոտ, ընդ որում, ռիսկի խմբում են գտնվում հիպերտոնիկ, հոգեկան խանգարումներ ունեցող և մեծ տարիքում ծննդաբերող կանայք: Հետազոտությունը, shantnews-ի փոծանցմամբ՝  հրապարակվել է Annals of Internal Medicine ամսագրում։

Գիտնականներն օգտագործել են 2017-2019 թվականներին անցկացված հետազոտությունից 11 միլիոն ծննդաբերող կանանց տվյալները:

Սրտի կանգի տարածվածությունն աճել է: 1998-2011 թվականներին հաճախականությունը կազմել է 1 դեպք 12 հազար ծննդաբերության համար, 2017-2019 թվականներին այն ազդել է 9 հազար ծննդաբերող կանանցից 1-ի վրա: Բժիշկները նշել են, որ սրտի կանգի տարածվածության աճը կապված է այն բանի հետ, որ կանայք ավելի հաճախ են տառապում ճարպակալմամբ և մեծ տարիքում են ծննդաբերում:

Ավելի մեծ ռիսկ է նկատվել զարկերակային բարձր ճնշում, ասթմա, շաքարախտ, սրտի հիվանդություն, հոգեկան խանգարումներ և հոգեակտիվ նյութերից կախվածություն ունեցող կանանց, ինչպես նաև ավելի մեծահասակ կանանց մոտ:

Գիտնականները նշել են, որ սրտի կանգն այնքան հազվադեպ է տեղի ունենում, որ շատ բժիշկներ իրենց կարիերայի ընթացքում երբեք ստիպված չեն եղել զբաղվել դրանով: Այնուամենայնիվ, նրանք պետք է պատրաստ լինեն շտապ կեսարյան հատման, երբ մոր սիրտը կանգ է առնում, քանի որ պտուղը թթվածին չի ստանում և կարող է մահանալ: Երեխայի ողջ մնալու հավանականությունը 96% է, եթե շտապ կեսարյան հատումը կատարվում է 5 րոպեից պակաս ժամանակահատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս