Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Բաքվում պատանդառության մեջ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ շինծու դատավարությանը, Ադրբեջանի բանակի կողմից ՀՀ սահմանագծի հանդեպ պարբերաբար կատարվող ոտնձգություններին, այս վարչախմբի պարագլխի հրահանգին՝ որևէ կերպ չարձագանքելու դրանց, նաև՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիայի բռնկման հնարավորությանը։
Արձագանքելով ԵՄ դիտորդների՝ ՆԱՏՕ-ի հանձնառություններով գործելու այս դիտարկմանը՝ Արման Աբովյանը մեկ անգամ ևս ընդգծեց՝ այդ հանձնառությունները չեն բխում հայկական շահից և ունեն ընդդեմ Իրանի ուղղվածություն։
Հայաստանն այսօր կանգնած է պատմական սխալների և պատմական աղետի շեմին, որի մասին ժողովուրդը չի գիտակցում, որովհետև ոչ ոք նրան դա չի բացատրում։ Փաստը կայանալուց հետո մեղավորների փնտրտուքը ինձ համար երկրորդական և անիմաստ հարց է։