
Սիսիանում և Անիում, ժամը 17։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 46․59%-ը

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին, մարտի 26-ին ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 42%-ը կամ 22 880 քաղաքացիներից 9 610-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում, նույն ժամի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 53․18%-ը կամ 15 918 քաղաքացուց 84 65-ը, և երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 46․59%-ը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Ըստ աղբյուրի՝ ընտրողների մասնակցության թվերին ըստ բնակավայրերի կարելի է ծանոթանալ ԿԸՀ կայքում։
Նշվում է, որ Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։