
«Ինտեր»-ը զիջել է «Սպեցիա»-ին. Մխիթարյանը խաղացել է 67 րոպե

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Սպեցիա»-ի հետ:
Տան տերերին` «Սպեցիա»-ի ֆուտբոլիստներին, հաջողվել է առավելության հասնել 2:1 հաշվով: «Ինտեր»-ի միակ գնդակը խփել է Ռոմելու Լուկակուն, իսկ«Սպեցիա»-ից` Դանիել Մալդինին և Մբալա Նզոլան: Հանդիպման 14-րդ րոպեին «Ինտեր»-ի կազմում նշանակված 11 մետրանոց հարվածը չի իրացրել աշխարհի չեմպիոն Լաուտարո Մարտինեսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 67-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը մնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում